Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.06.21 Իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ

Ասֆալտապատվել է դեպի <<Զոնալ>> տանող ճանապարհի Այնթապին պատկանող հատվածը։

09.06.21 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼ
Տեղի ունեցավ Այնթապի «2021 թվականի բանավեճի ակումբային առաջնության գարնանային մրցափուլի» կիսաեզրափակիչ փուլը:
Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին լավագույնս պատրաստվելու համար:
Թեժ պայքարի արդյունքում եզրափակչում հաղթողի կոչմանն արժանանալու համար միմյանց դեմ կմրցեն «Նոր սերունդ» և «3.33» թիմերը, իսկ «Սոկրատես» և «Լիսիաս» թիմերը կմրցեն 3-րդ հորիզոնականին արժանանալու համար:
Հաղթող թիմերը կպարգևատրվեն, կլինի նաև «լավագույն բանավիճող» անվանակարգ:
Սպասենք եզրափակիչ փուլին:
Թիմերին մաղթում ենք հաջողություն:
28.05.21 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
Այնթապի թիվ 2-րդ դպրոցը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնին:Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։Առաջին հանրապետությունը ... Մանրամասն
15.05.21 ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Բանավեճի առաջնությունը ավարտվեց:2021 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցավ Այնթապի համայնքապետարանի կողմից կազմակերպված «Բանավեճի ակումբային առաջնության 2021 թվականի գարնանային մրցափուլի» եզրափակիչը:Պատվավոր տեղերը զբաղեցրին՝3-րդ հորիզոնական՝ «Սոկրատես»,2-րդ հորիզոնական՝ «Նոր սերունդ»,1-ին հորիզոնական՝ «3.33» թիմերը:Լավագույն բանավիճող անվանակարգին արժանացավ Սոկրատես թիմի ավագ Արփինե Աբաջյանը:Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, մրցույթի կազմակերպմանը աջակցած Այնթապի երկու դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները՝ շնորհակալագրեր:Իսկ պատվավոր տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր, մեդալներ, գրքեր և բաժակներ:Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր ... Մանրամասն
09.05.21 ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
Այնթապի համայնքապետ Կարեն Սարգսյանի ուղերձը Մայիսյան եռատոնի կապակցությամբ.Այնթապ համայնքի հարգելի բնակիչներ, ազատամարտիկներ, Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է:Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել ... Մանրամասն
21.09.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 29-րդ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
-Սիրելի  հայրենակիցներ․Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ․-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը  մեկ մարդու պես գնաց հանրաքվեի և քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և իր անկախության, ազատության և անկախ պետականության հաստատման համար։Անկախություն, որը ձեռք  բերվեց մեր ժողովրդի խիզախության, հայրենասիրության և անկոտրուն մարտական ոգու շնորհիվ։Անկախություն, որը մեր ժողովրդի կայուն ապագայի գրավականն է։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի այս նվիրական օրվա առթիվ՝ցանկանալով միշտ հիշել և պահպանել մեր անկախությունը, քանի որ այն կորցնելով մենք կկորցնենք ինքներս մեզ։Հ․գ Համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին Այնթապի հերոսամարտը հավերժացնող ... Մանրամասն
01.09.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
 Սիրելի  աշակերտներ,ուսանողներ,մանկավարժներ,դասախոսներ և կրթության բնագավառի  այլ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի  և դպրության օրվա առթիվ։ Թող այս նոր ուսումնական տարին լինի  նոր ձեռքբերումներով լեցուն և գիտելիքներով հարուստ՝ հատկապես առաջին դասարանցիների համար մուտքը դպրոց թող միշտ լինի  ուրախ և ժպիտներով լի։ Թող դպրոցում  ստացած  ձեր գիտելիքները հետագայում  դառնան մեր հայրենիքի բարգավաճման  և  զարգացման  գրավականը։ Ցավոք այս տարի  համավարակով պայմանավորված՝ ուսումնական  տարվա սկիզբը ավետող դպրոցների զանգերը կլսվեն միայն սեպտեմբերի  15-ին,սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ նույնիսկ ... Մանրամասն
27.07.20 Այնթապ համայնքում մեկնարկել է ոռոգման առուների քանդման և վերակառուցման աշխատանքները։

Այնթապ  համայնքում  մեկնարկել է  ոռոգման առուների քանդման և վերակառուցման աշխատանքները։

  Նախատեսվել է  վերակառուցել  13․7կմ ոռոգման ցանց, որը պետք է իրականացվի  2020-2021թթ։

 

27.07.20 ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է Այնթապ համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

ՀՀ  Կառավարության  սուբվենցիոն  ծրագրով  մեկնարկել  է  Այնթապ  համայնքի  փողոցների  ասֆալտապատման  աշխատանքները։

  Նախատեսվել  է  մոտ  8կմ  ներհամայնքային  փողոցների  ասֆալտապատում։

  Ծրագրի  շրջանակում  համայնքի  կողմից  ներդրվող  մասնաբաժնի  չափը  կազմում  է  55%,  իսկ  մնացած  45%-ը  ՀՀ  պետական  բյուջեի  միջոցներով։

01.06.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՆ Է ՀՂԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի երեխաներ․
-Շնորհավորում եմ Ձեզ հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ,ունենաք անհոգ մանկություն,ստանաք լավ կրթություն և հասնեք ձեր բոլոր նպատակների ու երազանքների իրականացմանը։
  Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ երեխաների տոնի առթիվ, թող պայծառ ժպիտներն ու ծիծաղը միշտ անպակաս լինեն ձեզանից և այս հիշարժան օրը թող անմոռաց լինի բոլոր մանուկների համար։

28.05.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ Այնթապցիներ.-Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի առթիվ։1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը: Մեր ժողովրդի կյանքում նշանակալի մայիսյան հաղթանակների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի շնորհիվ ,շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականությունը։Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան ազատամարտի ժամանակ։ Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի ... Մանրամասն
09.05.20 Հաղթանակների և խաղաղության տոնը
   Մայիսի 9-ին երախտագետ այնթապցիները,   Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, ազատամարտիկները և համայնքապետարանի աշխատակիցները հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմում զոհված այնթապցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի և Արցախյան գոյամարտում նահատակված այնթապցիների հիշատակին կանգնեցված խաչքարի հարակից այգում:   Մայիսյան հաղթանակների առթիվ իր շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի օգնական, գնդապետ, ազատամարտիկ Հովհաննես Նազարյանը։    Նա սրտանց շնորհավորեց բոլորիս հաղթանակների տոնի առթիվ, ցանկանալով,  որ հաղթանակները լինեն շարունակական, բոլոր վետերանները լինեն առողջ,ամուր,  տոկուն և իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն ... Մանրամասն
01.05.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.

Հարգելի' այնթապցիներ. 

 Սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք` հանու´ն մեր ընտանիքների բարօրության և հանու´ն մեր երկրի անվտանգ ապագայի։

22.04.20 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՔՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հարգելի՛ հետևորդներ․Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ հաստատված <<Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման>> կարգի 23-րդ կետը և Covid-19 վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակով պայմանավորված` Այնթապի համայնքապետարանը ս/թ ապրիլի 21-ից մինչև 23-ը կազմակերպում է առցանց հանրային քննարկում՝2020 թվականի Այնթապ համայնքի սուբվենցիայի ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանրային քննարկումն իրականացվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի միջոցով:Կարող եք մեկնաբանություններում ակտիվ մասնակցել քննարկմանը, գրել ձեր առաջարկությունները:✅1-ին #Ծրագրում նախատեսվում է գազաֆիկացնել Այնթապ համայնքի 17-րդ ... Մանրամասն
12.04.20 Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը շնորհավորում է բոլորին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

07.04.20 Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Ապրիլի 7-ի կապակցությամբ Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել համայնքի կանանց և մայրերին․
-Սիրելի կանայք,մայրեր, քույրեր,աղջիկներ։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դուք միշտ լցրել եք մեր կյանքը գարնան, զարթոնքի բույրերով, Ձեր իմաստնությամբ ու խոհեմությամբ կյանքի եք կոչել Մեզ յուրովի:Մաղթում եմ Ձեզ գարնանային տոնական բարձր տրամադրություն, սեր, ժպիտ ու բյուրավոր ծաղիկներ,- ասված է համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձում:

01.04.20 Այսօր լրանում է Այնթապի հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը և Նոր Այնթապի վերանվանման 50-ամյակը։
  Այսօր լրանում է Այնթապի հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը և Նոր Այնթապի վերանվանման 50-ամյակը։ 1920թ․ ապրիլի 1-ին, հինգշաբթի առավոտյան ժամը 8-ին, թշնամին ոչնչացնելու միտումով մոլեգնաբար հարձակվեց քաղաքի շուկայում գտնվող հայերի վրա։Արդեն մի անգամ անցած լինելով եղեռնի փորձության ճանապարհներով՝ այնթապցին ամեն վայրկյան սպասում էր թշնամու նենգությանը և տվյալ պահին անակնկալի չեկավ։ Ինքապաշտպանության ընթացքում այնթապցիները ցուցաբերեցին ռազմավարական կարողություն և հնարամտություն։Մարտական դիրքերում գտնվող կտրիճներին հաջողվում է արագ կերպով հետ մղել թշնամուն։Նրանք բոլոր փողոցների անցքերի վրա բարձրացնելով պատնեշներ,փակեցին թշնամու վայրագ առաջխաղացումը։Պահը ճակատագրական էր։Շնորհիվ անցյալ դարավերջերին ... Մանրամասն
16.03.20 Ուշադրություն!!!

Ուշադրություն!!!
Կորոնավիրուսի հետագա տարածման հետ կապված Այնթապ համայնքի բնակչությանը հորդորվում է, որպեսզի որոշ ժամանակով միայն խիստ անհրաժեշտության դեպքերում այցելեն  համայնքապետարան և մնացած հաստատություններ  որևէ փաստաթուղթ կամ ծառայություն ստանալու նպատակով։

12.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 Ս/թ․ մարտի 14-ին  տեղի է ունենալու  համայնքային  շաբաթօրյակ։    Յուրաքանչյուրիս  պարտքն է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին մաքրել բարեկարգել, մեր բակերը, փողոցները։

  Ի՛ գործ, հարգելի այնթապցիներ։

 

08.03.20 Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
  Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը իր շնորհավորական ուղերձն է հղել կանանց և աղջիկներին Մարտի 8-ի առթիվ, որում մասնավորապես ասվում է՝ -Սիրելի' կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ. -Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ։ Մեծ ու անգնահատելի է կանանց դերը մեր պետության, հասարակության կայացման գործում։ Հայ կնոջ ուսերին է ծանրացած ընտանիքի հոգսը։ Ձեր խելամիտ ու հավասարակշռված քայլերով Դուք ապահովում եք Ձեր ընտանիքների անդորրն ու կայունությունը։ Դուք միշտ լցրել եք մեր կյանքը գարնան, զարթոնքի բույրերով, Ձեր իմաստնությամբ ու խոհեմությամբ կյանքի եք կոչել մեզ յուրովի։ Մաղթում եմ Ձեզ գարնանային տոնական բարձր տրամադրություն, սեր, ժպիտ ու բյուրավոր ծաղիկներ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
2018 ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47
(0236) 6-05-06
Ayntap_hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner