|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Այնթապ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթապ համայնք ՀՀ Արարատի մարզ, գ. Այնթապ, (0236) 6-05-06, Ayntap_hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2021 թվականի N 66 |
ՔԱՂԱՔԱՑԻ ՇԱՄՐԻԱՆ ԲԱՐԻԿԻ ՊԱԼԵԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ԿԱՅԾԱԿԻ ՊԱԼԵԶՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՎ 0,47527 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերի դրույթներով , <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերի դրույթներով. համայնքի ավագանին որոշում է՝ Շամիրան Բարիկի Պալեզյանի և Արսեն Կայծակի Պալեզյանի սեփականության իրավունքով պատկանող, 03-012-0255-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 0,47527 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասերի գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ |
Կողմ -9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՈՒՆԱՆ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹԱՄՈՅԱՆ ՇԻՐԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|