Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/10/2013
ՀՀ նախագահի այցը Այնթապ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելեց Արարատի մարզի Այնթափ համայնքում իր հանձնարարականով կառուցված երկհարկանի մսուր– մանկապարտեզ և ծանոթացավ շենքային պայմաններին:


Երբևէ մանկապարտեզ չունեցող Այնթափ համայնքի երեխաները արդեն մեկ ամիս է, ի վերջո, հնարավորություն են ստացել իրենց գյուղում հաճախել մանկապարտեզ:


Այնթափի մսուր-մանկապարտեզի տնօրեն Էվելինա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն մանկապարտեզ են հաճախում 144 երեխա՝ հենց այնքան, որքան կարող է ընդունել մանկապարտեզը:


«Ունենք 6 խումբ, որոնք բոլորը կահավորված են: Շենքը եզակի կառույց է, որն ունի հարմարավետ պայմաններ: Համայնքը տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի ունեցել: Նախագահի նախաձեռնությամբ մեր գյուղի կենտրոնում կանգնած է այս գեղեցիկ կառույցը: Մինչ այդ համայնքի երեխաները տրանսպորտով հարևան գյուղերն են գնացել»,- ասաց նա։


Էվելինա Վարդանյանն ավելացրեց, որ հարևան գյուղերից երեխաներ չեն կարող ընդունել, քանի որ մանկապարտեզի պահանջարկը գյուղում իրականում ավելի մեծ է:


Մանկապարտեզ հաճախող փոքրիկ Էլիզան Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ ինքը հաճույքով է գալիս մանկապարտեզ, որովհետև այն «շատ գեղեցիկ է ու շատ խաղալիքներ կան»:


Էլիզայի մայրիկը՝ տիկին Աննան, ով նաև աշխատում է մանկապարտեզում, գոհունակությամբ նշեց, որ վերջապես համայնքը ունեցավ մանկապարտեզ, և իրենք այլևս ստիպված չեն երեխաներին հարևան համայնքներ կամ Երևան բերել:


Նշենք, որ շենքի կառուցման համար պետական բյուջեից, Այնթափի համայնքային բյուջեից, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ի և Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է 328 մլն դրամ։

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Թերթ.am
1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47
(0236) 6-05-06
Ayntap_hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner