Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի մրցույթի հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աստղիկ Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/02/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/03/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այնթապ  համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։

Խորհրդի ոչ պետական հատվածի  համար   հայտ   ներկայացնելու կանոնադրական չափանիշներն են՝

1.  Տարիքը՝ 16-30 տարեկան․

2. Երտասարդներին առնչվող  կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, և մշակութային խնդիրներին տիրապետելը:

3. Երիտասարդական կազմակերպություններում  տարբեր ծրագրերին  կամ միջոցառումներին  մասնակցության փորձ:

4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում  միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման  առանձնահատկությունների  իմացություն:

Խորհրդի կազմում ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Այնթապի համայնքի ավագանու առաջիկա նիստում:

Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել  ayntap.ararat@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Այնթապի համայնքապետարան: 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 098-53-32-39 հեռախոսահամարով:

Մրցույթը  կկայանա  2020  թվականի  մարտի 24-ին, ժամը  17.00-ին`                   Այնթապի համայնքապետարանում։

      Դիմումների  ընդունման  վերջնաժամկետն  է  2020  թվականի մարտի 20-ը:

Կից՝ հայտի ձևը։

Հարգանքով՝ Այնթապի համայնաքապետարանի աշխատակազմ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (39.6ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
2018 ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47
(0236) 6-05-06
Ayntap_hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner