Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աստղիկ Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/11/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/12/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՄՐՑՈՒՅԹ`                         ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

 

 Տնօրենի թափուր  պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝   

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):        

 Լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) 65 տարին լրացած քաղաքացիները:

 

Մրցույթին  մասնակցելու  համար  դիմողները  պետք  է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

 Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

 

Դիմողները  փաստաթղթերը  կարող  են  ներկայացնել, ինչպես  նաև   ծանոթանալ հարցաշարին ՀՀ Արարատի  մարզ, գ. Այնթապ` Այնթապի   համայնքապետարանի    աշխատակազմ, հեռախոս` 0236-6-05-06, ամեն  օր,  ժամը  10.00-ից  մինչև  15.00-ն, բացի  շաբաթ, կիրակի  օրերից `

 Մրցույթը  կկայանա  2020  թվականի  դեկտեմբերի 30-ին, ժամը  12.00-ին`                   Այնթապի համայնքապետարանում:

 

      Դիմումների  ընդունման  վերջինաժամկետն  է  2020  թվականի  դեկտեմբերի 20-ը։

 

 

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
2018 ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47
(0236) 6-05-06
Ayntap_hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner